Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Գիտեի, թե էդ մեծ ավտոները ՀԱՅի ավտոներն են

Գիտեի, թե էդ մեծ ավտոները ՀԱՅի ավտոներն են
19.10.2024 | 06:55

Ես, որ նոր էի կարդալ սովորում, փողոցում ինչ տեսնում էի, կարդում էի՝ խանութների անունները, պաստառներն ու պլակատները, Լենինի պատգամները, փողոցների անունները, թերթերի վերնագրերը։ Մի օր հացի ավտո տեսա՝ էն մեծ, քառակուսի բեռնատարներից, վրան խոշոր տառերով գրած էր ՀԱՑ։ Ց տառը դեռ չէինք անցել, բայց Յ-ն գիտեի, ու ինձ թվաց՝ ՀԱՅ ա գրված։

Տենց էլ՝ մի քանի տարի գիտեի, թե էդ մեծ ավտոները հայի ավտոներն են, մինչև մի օր ուշադիր չկարդացի։

Ափսոս, չպիտի ուշադիր կարդայի...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 15857

Մեկնաբանություններ